
Մեր մասին
MediaGET
հասարակական կազմակերպություն
Մեդիագետ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականին Երևանում։ Կազմակերպության անվանումը՝ ինքնին հուշում է դրա ուղղվածությունն ու աշխատանքի ոլորտը։ Մենք գիտենք ինչ է մեդիան և ինչպես է պետք ստեղծել որակյալ մեդիա արտադրանք, նաև պատրաստ ենք սովորեցնել հետաքրքրվածներին և խորհրդատվություն տալ:
Մեզ համար կարևոր է տեղեկատվության որակը, դրա հասանելիությունն ու հավաստիությունը։
Մեր կարգախոսն է․ «Լրագրողները չեն հանդուրժում ծուռ հայելիներ»
Միացեք պրոֆեսիոնալ լրագրողների համայնքին, սովորեք և կատարելագործվեք Մեդիագետի հետ։
ՄեդիաԳԵՏի նպատակները
-
հասարակության համար հասանելի դարձնել և տարածել ճշգրտված և ամբողջական տեղեկատվություն,
-
նպաստել հասարակության համար կարևոր հարցերի և իրադարձությունների լիարժեք լուսաբանմանը և տրամադրել այդ տեղեկատվությունը հնարավորինս մեծ լսարանի,
-
լրագրողական միջավայրում տարածել և սերմանել տեղեկատվություն մատուցելու ժամանակակից մոտեցումները,
-
աջակցել լրագրողների նոր սերնդի մասնագիտական կայացմանը,
-
աջակցել լրագրողների մասնագիտական վերապատրաստմանը,
-
աջակցել մեդիայի ազատությանը և զարգացմանը,
-
աջակցել սոցիալական կայքերում մեդիայի աշխատանքի նորարարական մոտեցումներին։
ՄեդիաԳԵՏը միտված է այս խնդիրների լուծմանը․
-
ստեղծել և տարածել հասարակության համար կարևոր հարցերին և իրադարձություններին վերաբերող որակյալ լրագրողական նյութեր,
-
անդրադառնալ հասարակությանը հետաքրքրող և ՀՀ զարգացմանը նպաստող թեմաներին,
-
պատրաստել թեմատիկ վերլուծություններ՝ հենվելով փորձագիտական խորը հետազոտությունների վրա,
-
մարդկային պատմությունների միջոցով վերհանել հասարակության ամենատարբեր խնդիրները,
-
անդրադառնալ տարածաշրջանում կատարվող իրադարձություններին՝ ներկայացնելով լսարանին խորը վերլուծություններ,
-
լուսաբանել փակ և զգայուն թեմաներ,
-
ստեղծել և տարածել անաչառ և բազմակողմանի տեղեկատվություն,
-
պատրաստել մուլտիմեդիա նյութեր և վավերագրական ֆիլմեր՝ անդրադառնալով հասարակության համար ակտուալ թեմաների,
-
կազմակերպել դասընթացներ լրագրողների լայն շրջանակի համար, սովորեցնել աշխատանքում կիրառել այլընտրանքային և նորարարական մոտեցումներ
-
տարածել մասնագիտական այժմեական և նորարարական մոտեցումները լրագրողական միջավայրում՝ դասընթացների միջոցով նաև համատեղ պրակտիկ աշխատանքի ընթացքում հեղինակների հետ,
-
կազմակերպել դասընթացներ լրագրության ֆակուլտետների ուսանողների և մեդիայով հետաքրքրված երիտասարդների համար,
մասնագիտական համաժողովներ կազմակերպել լրագրողների համար տեղական և արտերկրի փորձագետների մասնակցությամբ,
-
ստեղծել կրթական ծրագրեր լրագրության ֆակուլտետների և սեփական դասընթացների անցկացման համար,
-
մրցույթներ անցկացնել լրագրողների շրջանում,
-
լրագրողական որակյալ աշխատանքները խթանելու ու հրապարակելու համար գտնել միջոցներ և տրամադրել դրամաշնորհներ, որոնք հնարավորություն կտան հասարակության համար կարևոր թեմաներ լուսաբանել,
-
տրամադրել մասնագիտական խորհրդատվություն գործող լրագրողներին և լրագրության ֆակուլտետների ուսանողներին,
-
աջակցել քաղաքացիական լրագրության զարգացմանը,
-
լրատվամիջոցների ներկայացուցիչներին ծանոթացնել սոցիալական մեդիայում կիրառվող ժամանակակից մոտեցումներին:








